Հայաստան - ԱՄէ առաջին գործարար համաժողովը կկայանա նոյեմբերի 3-4-ը Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 3-4-ը Երևանում անցկացվելիք առաջին հայ-արաբական գործարար համաժողովի կազմակերպչական հարցերը:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, խորհրդակցությանը մասնակցում էին ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի փոխնախարարները, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները:

Հայաստան- ԱՄԷ գործարար համաժողովին արաբական կողմից նախատեսվում է տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ չորս տասնյակ գործարարների մասնակցություն` ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա Քասիմիի գլխավորությամբ:

Համաժողովի նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը, համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը և գործարարների միջև ուղիղ շփումների հաստատումն է: Համաժողովի ընթացքում արաբական կողմին կներկայացվեն Հայաստանում իրականացվող և իրականացվելիք տնտեսական խոշոր նախագծերը, կքննարկվեն գործակցության հեռանկարները: Հյուրերը նաև կայցելեն մարզեր` ծանոթանալու մշակութային, զբոսաշրջային, արդյունաբերական ներուժին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---