ՀՀ ԱԳՆ-ն թուրք քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել դիմել իրենց երկրի իշխանություններին

ՀՀ ԱԳՆ-ն թուրք քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել դիմել իրենց երկրի իշխանություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և իրագործմանը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆՍահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը` մեկնաբանելով «Հզոր Թուրքիա» կուսակցության` Երևանում գտնվող ներկայացուցիչների հետ հանդիպելուց ՀՀ ԱԳՆ հրաժարվելը:

Երևանում են գտնվում «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և նրա տեղակալ Բայբարս Օրսեքը: «Երևանում մենք մամլո ասուլիս կկազմակերպենք և հայ հասարակայնությանը կներկայացնենք մեր առաջարկները: Մենք կխնդրենք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին և կխնդրենք նրան մեկնաբանել մեր առաջարկները: Այնուհետև մենք Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին կներկայացնենք հայ հասարակայնության կարծիքն այդ թեմայի վերաբերյալ: Մենք կհանդիպենք նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ: Մի խոսքով, չի մնա մի դուռ, որը մենք չենք թակի»,- հայտնել է Բեքլևիչը նախքան Հայաստան ժամանելը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հայաստանում թուրքական գործիչները մտադիր էին մամլո ասուլիս կազմակերպել Գլոբալիզացման ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ, սակայն չկարողացան դահլիճ վարձել:

Հոկտեմբերի սկզբին Թունա Բեքլևիչը հայտարարել էր, որ անցել է հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետով: Այդ գործողությամբ թուրքական գործիչները ցանկանում էին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մասին և սահմանը բացելու կոչ անել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---