Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև արդյունավետ միջնորդության լավ փորձ ունի

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև արդյունավետ միջնորդության լավ փորձ ունի

PanARMENIAN.Net - Աստրախանի հանդիպումը զգալի հաջողություն է ներկա իրավիճակում, բայց հիմա կարևոր է, որպեսզի այն, ինչ գրանցվել է թղթին, չմնա որպես միայն հռչակագիր: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը: Նրա կարծիքով, կարևոր են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ մեխանիզմները, և Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև արդյունավետ միջնորդության լավ փորձ ունի: «Առավել կարևոր է ձեռք բերածով չբավարարվելը և ռազմական լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ խորհրդակցություններ սկսելը (կարելի է սկսել դիպուկահարների հեռացումից): Առանց փոխվստահությունն ամրապնդող միջոցների և ռազմական գործողությունների չվերսկսման համար հստակ մեխանիզմների` ցանկացած խոսակցություն մեծ պայմանագրի ստորագրման մասին անիմաստ է»,- ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---