2 հուլիսի 2001 - 20:58 AMT
Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Թբիլիսի
. Վաղը երեքօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբախատդին Չակմատօղլուն: Սա այս կարգի թուրք բարձրաստիճան զինվորականի առաջին այցն է Վրաստան:Չակմատօղլուն կհանդիպի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի, պետնախարար Գիա Արսենիշվիլու, պաշտպանության նախարար Դավիդ Բեւզաձեի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական ոլորտում երկու երկրների միջեւ գործակցության խորացման հեռանկարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը անհանգստացած է Անկարայի եւ Թբիլիսիի միջեւ աճող ռազմական գործակցության կապակցությամբ: Դրա արդյունքում օր օրի աճում է Վրաստանի կախվածությունը Թուրքիայից: