29 հոկտեմբերի 2010 - 14:26 AMT
Կիրո Մանոյան. Հայաստանի հետ Աստրախանի համաձայնությունը հնարավորություն կտա Ալիևին ցույց տալ, որ նա ինչ-որ հաջողությունների է հասել

«Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ռազմագերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը կիրագործվի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ամեն դեպքում, մինչև դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը կողմերն աշխատելու են այդ ուղղությամբ, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ փորձում են առաջընթաց արձանագրել այս գործընթացում: «Ադրբեջանն արդեն սկսել է խոսել, որ այդ հանդիպումը կարևոր է իրենց համար, քանի որ այդ համաձայնագրի շնորհիվ ադրբեջանցի ռազմագերու մարմինը կվերադարձվի»,- ասել է նա և հավելել, որ այդ համաձայնագիրն Ալիևին հնարավորություն կտա ցույց տալ, որ նա Հայաստանի հետ բանակցություններում ինչ-որ հաջողությունների է հասել: