29 հոկտեմբերի 2010 - 15:20 AMT
Երևանում բացվել է DigiТec Expo 2010-ը

Երևանում հոկտեմբերի 29-ին բացվել է DigiТec Expo 2010 տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա ցուցահանդեսը: Ինչպես նշել է իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունն աջակցում է երկրում այդ ոլորտի զարգացմանը: «Առանց ՏՏ ոլորտի անհնար է բարձրացնել տնտեսության ընդհանուր մակարդակը: Դա դարձել է 21-րդ դարի ճշմարտությունը. ցանկացած ոլորտում տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կտրուկ աճին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, կառավարությունը հետևում է ՏՏ զարգացմանը և DigiTec ամենամյա ցուցահանդեսին, որի ընթացքում հնարավորություն է ընձեռվում համեմատել անցած ուղին, երևան հանել ձեռքբերումները և խնդիրները:

Ինչպես ասել է իր ելույթում D-Link ընկերության ԱՊՀ կենտրոնական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Լիպինգը, Հայաստանում ՏՏ շուկան առաջիկա տարիներին կաճի 4-5 անգամ: «Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել և օգնել այդ զարգացմանը: Հայաստանում բազմամյա ավանդույթներ կան ՏՏ ոլորտում և առկա է մեծ ինտելեկտուալ պոտենցիալ. հենց դա էլ համարվում է Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունը»,- նշել է Լիպինգը: