29 հոկտեմբերի 2010 - 15:21 AMT
Ղազախստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության հարցում

Ղազախստանը որպես ԵԱՀԿ գործող նախագահ անուշադրության չի մատնում ձգձգված հակամարտությունները: Այդ մասին ասվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ողջույնի խոսքում, որն ուղղված էր Սանկտ Պետերբուրգում ընթացող «ԵԱՀԿ և ԱՊՀ. Նոր հնարավորություններ ու հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Ղազախստանը որպես ԵԱՀԿ գործող նախագահ անուշադրության չի մատնում ձգձգված հակամարտությունները: Ընթացիկ տարվա մայիսին գործող նախագահի հովանու ներքո խորհրդակցություններ անցան Մերձդնեստրի խնդրի շուրջ՝ 5+2 ձևաչափով: Ակտիվ ջանքեր են գործադրվում նաև ղարաբաղյան խնդրի առումով»,-ասվում է Նազարբաևի ուղերձում, գրում է «Ղազախստանի պրավդա» թերթը: