Կիրո Մանոյան. Հայաստանի շահերից է բխում ետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը

Կիրո Մանոյան. Հայաստանի շահերից է բխում ետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն նախանձախնդիր է հայ-թուրքական գործընթացում, որպեսզի Հայաստանը հանկարծ ետ չկանչի իր ստորագրությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ն բազմիցս է հայտարարել, որ դա ստորագրված փաստաթուղթ է, այն պետք է վավերացվի, որպեսզի գործընթացն առաջ շարժվի:

Մանոյանը չի համաձայնվել Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյի այն հայտարարության հետ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող անավարտ մնալ, հավելելով՝ «կարող, ինչո՞ւ չի կարող»: «Կարծում եմ, որ Հայաստանի շահերից է բխում իր ստորագրությունը ետ կանչելը»,-ասել է Մանոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այն տեսահոլովակը, որտեղ «Ջո Բայդենը հայտարարում է, որ ՀՀ նախագահն, իբր, զանգել է իրեն ու խնդրել, որ վարչակազմը չարագացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ հայ-թուրքական բանակցություններ են ընթանում», պատահաբար զուգադիպեց Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Կիրո Մանոյանն ասել է, որ պատահական է համարում այդ միջադեպը: Ըստ նրա, դեռ չի կարելի ասել, թե ով է նկարահանել այդ հոլովակը և ինչու: Ընդ որում, նա նշել է, որ դա լավ հնարավորություն է, որպեսզի Սպիտակ տունը շտկի իր սխալները Հայաստանի հարցում, վերանայի իր դիրքորոշումը և համաձայնվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---