Վահան Հովհաննիսյանը չի հավատում, որ «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդը հատել է հայ-թուրքական սահմանը

PanARMENIAN.Net - «Ես չեմ հավատում, որ «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդը հատել է հայ-թուրքական սահմանը»,-հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդի հայտարարությունն այն մասին, թե նա հատել է հայ-թուրքական սահմանը:

Ըստ Հովհաննիսյանի, եթե այդ կուսակցության ներկայացուցիչները իրապես ցանկանային հատել սամանը, ապա, նրան, հավանաբար, պետք է ձերբակալեին կամ գնդակահարեին թուրք, իսկ հետո՝ ռուս սահմանապահները: «Եթե հայ-թուրքական սահմանը հատած «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդն այժմ Հայաստանում է և ձերբակալված չէ, ուրեմն, նա ստում է»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, հավանաբար, այդ մարդը Հայաստան է ժամանել Վրաստանի կամ այլ պետության տարածքով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---