2 հուլիսի 2001 - 22:36 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
. Հունիսի ութին կառավարության պատվիրակությունը, որը գլխավորում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կմեկնի Փարիզ` Համաշխարհային Բանկի կողմից անց կացվող Հայաստանին նվիրված խորհրդակցությանը մասնակցելու համար: Երկու օր տեւող խորհրդակցության ընթացքում, որի աշխատանքին կմասնակցեն են դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, կքննարկվեն Հայաստանի տնտեսական առաջնությունները, զարգացման արձանագրված միտումները, Նյու-Յորքում անց կացված գործարար ֆորումի արդյունքները, պետական համակարգի բարեփոխման ընթացքը, աղքատության կրճատմանը ուղղված ծրագրի իրականացման գործընթացը: