«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի մարզերում 3G ցանցի ընդլայնման մասին

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի մարզերում 3G ցանցի ընդլայնման մասին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի շրջաններում 3G ցանցի ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցն արդեն գործարկվել է Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքներում: 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Աբովյան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ընդլայնվել է երրորդ սերնդի ցանցի ունակությունը:

«ԱրմենՏել» ընկերությունը պարբերաբար իրականացնում է Հայաստանում 3G ցանցի հզորության ավելացման և ծածկույթի աշխարհագրության ընդլայման աշխատանքներ: 2010թ-ի օգոստոս ամսին ընկերությունը եռապատկել է Երևան քաղաքի ցանցի ունակությունը: Beeline 3G ցանցը ծածկում է ավելի քան 1 900 000 բնակչությամբ տարածքներ: Երրորդ սերնդի ցանցի էական ընդլայնման շնորհիվ կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն էլ ավելի մեծ թվով բաժանորդների համար բացում է նոր բջջային ծառայություններ. գերարագ ինտերնետ, տեսազանգ և այլ»լ»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---