29 հոկտեմբերի 2010 - 17:50 AMT
GeoProMining. Հայաստանում «Ալբիոն» նոր ինովացիոն տեխնոլոգիայի ներդրման ժամանակ հաշվի են առնվելու բոլոր բնապահպանական պահանջները

Սոթքի հանքավայրում ոսկու արդյունահանման գործարանի վերակառուցման և «Ալբիոն» նոր ինովացիոն տեխնոլոգիայի ներդրման գլխավոր խնդիրը համապատասխանությունն էր միջազգային բնապահպանական չափանիշներին, հոկտեմբերի 29-ին Երևանում Արարատի ոսկու արդյունահանման գործարանի վերակառուցման և «Ալբիոն» նոր ինովացիոն տեխնոլոգիայի ներդրմամբ նոր ֆաբրիկայի կառուցման նախագծի շնորհանդեսից հետո հայտարարել է GeoProMining խմբի արտադրության g]wv փոխնախագահ Դմիտրի Կալանդաձեն: «Մենք մերժեցինք մյուս առաջարկները, որոնք թեև շահավետ էին տնտեսական տեսակետից, սակայն չէին համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը»,-նշել է նա:

Ծրագիրը ներկայացրել են աշխարհի առաջատար լեռնահանքային արդյունաբերության ընկերությունների՝ օրինակ, Xstra Technology, Core resources, ինչպես նաև FRASER ALEXANDER և epoch, մասնագետները: Շնորհանդեսին ներկա էր նաև GeoProMining խմբի ղեկավարության պատվիրակությունը՝ խմբի նախագահ Ռոման Խուդոլիի գլխավորությամբ:

GeoProMining-ի զարգացման ռազմավարությունը Հայաստանում առանցքային է, ընդգծել է GeoProMining-ի զարգացման ռազմավարության գծով առաջին փոխնախագահ Սերգեյ Նոսովը: «Մենք մտադիր ենք հսկայական միջոցներ ներդնել երկրի տնտեսության մեջ, ուստի կպահպանվեն բոլոր բնապահպանական չափանիշները, որպեսզի մեզ այս երկրում հարգեն»,-ասել է նա: