Հայկական . AM դոմենը հինգերորդն է ռիսկայնության մակարդակով

PanARMENIAN.Net - Հակավիրուսային ծրագրային ապահովման հեղինակ McAfee-ի զեկույցի համաձայն, հայկական . AM դոմենր հինգերորդն է ռիսկի մակարդակով առաջին մակարդակի դոմենների թվում: Ըստ Mapping the Mal Web-ի տվյալների օգտվողների համար ամենավտանգավորներն են .COM և .INFO դոմենների կայքերը, վիետնամական և կամերունական (.VN , .CM). դոմենները: Առավել անվտանգ են ճապոնական JP դոմենի կայքերը, ինչպես նաև .EDU և .TRAVEL. դոմենները:

Հայաստանն առաջին անգամ է ընդգրկվել McAfee-իհետազոտության մեջ, որն անց է կացվում չորրոդ անգամ: Ըստ փորձագետների, ռիսկերը կապված են դոմենի ցածր արժեքի, վերահսկողության բացակայության ու գրանցման դյուրի կարգի հետ:

.AM դոմենի գոտում ընդհանուր առմամբ հետազոտվել է 3, 145 դոմեն, որոնցից 760-ը անվտանգ չեն եղել:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---