Հայաստանի նախագահն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և հայ-կանադական հարաբերությունների խորացման գործում կարևորել պատվիրակության այցը Հայաստան:

«Մենք բարձր ենք գնահատում հայ-կանադական հարաբերություններում ձևավորված մակարդակը և խորապես շահագրգռված ենք այդ հարաբերությունների զարգացմամբ ու համագործակցությամբ: Համաշխարհային տնտեսության մեջ Կանադայի ձեռբքերումներն զգալի են, և Հայաստանը տարբեր ոլորտներում Ձեր երկրի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մոնրեալի բոլոր ժամանակների իշխանություններին` այնտեղ բնակություն հաստատած հայության նկատմամբ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար:

Մոնրեալի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը ինչպես Երևանի ու Մոնրեալի, այնպես էլ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով կանադահայերի հետ միասին այսուհետ ևս ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում hամագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է նաև 2011թ. Երևանում Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովի անցկացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---