30 հոկտեմբերի 2010 - 11:20 AMT
Հոկտեմբերի 31-ին Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի

Հոկտեմբերի լույս 31-ի գիշերը Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հանրապետության տարածքում 2010 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ ետ: