ՀՖՖ ներկայացուցիչները ներկա կգտնվեն Ռուսաստան-Բելգիա ընկերական խաղին

ՀՖՖ ներկայացուցիչները ներկա կգտնվեն Ռուսաստան-Բելգիա ընկերական խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կմեկնեն Վորոնեժ Ռուսաստան-Բելգիա ընկերական խաղին ներկա գտնվելու նպատակով, որը կկայանա նոյեմբերի 17-ին:

«Մենք ուշադիր հետևում ենք մեր բոլոր մրցակիցներին Եվրո-2012 ընտրական խմբի շրջանակներում և Ռուսաստանը բացառություն չի կազմում»,-ՀՖՖ նախագահի խոսքերն է մեջբերում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հաղորդում է sport-express.ru-ն:

Հայրապետյանն իր կարծիքն է հայտնել նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ խաղերի մասին և հայտնել է, որ առաջին խաղը մարտի 26-ին կանցնի ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում: «Առանձնակի տարբերություն չեմ տեսնում, թե որտեղ սկսել,-ասել է ՀՖՖ ղեկավարը:-ՌԴ ֆուտբոլի միությունը խելամիտ առաջարկ արեց և մենք այն ընդունեցինք: Մարտին Ռուսաստանում դեռևս ցուրտ է և սխալ կլինի ցուրտ եղանակին խաղալ կիսադատարկ մարզադաշտում: Ի վերջո ֆուտբոլը հանդիսատեսի համար է, իսկ Հայաստանում մարտի վերջում արդեն բավականին տաք է: Մենք գնացինք այդ քայլին՝ ելնելով մեր շահերից»:

Խաղը հավանաբար կանցնի հանրապետական մարզադաշտում, քանի որ, ըստ Հայրապետյանի, «Հրազդանը» չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի նորմերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---