Քրիստինե Մելքոնյան. Հայ-թուրքական գործընթացը դեռ երկար կլինի սառեցված վիճակում

Քրիստինե Մելքոնյան. Հայ-թուրքական գործընթացը դեռ երկար կլինի սառեցված վիճակում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական գործընթացը դեռ երկար կլինի սառեցված վիճակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակցուհի, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հայ-թուրքական գործընթացից: Սակայն, ըստ նրա, եթե Թուրքիայի իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը իշխանության մոտ մնա, ապա չի բացառվում, որ գործընթացը կվերսկսվի: «Սակայն, հավանաբար, գործընթացը չի վերսկսվի և հայ-թուրքական հարաբերությունները սառեցված վիճակում կմնան դեռ 3-5 տարի»,-ասել է հայ փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---