30 հոկտեմբերի 2010 - 15:01 AMT
Ջիմ Մորանը հավաստիացնում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հետագայում ևս կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

ԱՄՆ Վիրջինիա նահանգից Կոնգրեսի անդամ Ջիմ Մորանը նամակ է հղել ադրբեջանական համայնքին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նամակում, մասնավորապես, ասվում էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հետագայում ևս կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ ապահովելով տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը: Ըստ նրա, ԱՄՆ-ն ակտիվորեն ողջունում է ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնությունները: «Ես եղել եմ Կովկասում և ուղղակի տեսել եմ, թե ինչն է աղետի հանգեցնում այդ տարածքում: ԱՄՆ Պետդեպարտամենտը կհորդորի Երևանին ու Բաքվին քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ասել է Ջիմ Մորանը: