Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի ՀՀ գոլբոլի երկրորդ առաջնությունը30 հոկտեմբերի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - 2010թ նոյեմբերի 1-ին ժամը 11-ին Երևանում կմեկնարկի ՀՀ գոլբոլի երկրորդ առաջնությունը: Այս առաջնությամբ կեզրափակվի դեռևս սեպտեմբեր ամսին մեկնարկած «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանը կրող հաշմանդամային սպորտաձևերի առաջնությունների երկամսյակը: Առաջնությանը կմասնակցեն հայաստանյան չորս թիմեր Երևանից, Աբովյանից, Էջմիածնից և Գյումրիից: Առաջնությունն անցկացնում են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան և «Հայկական ճամբար» ԲՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում: Մրցանակակիրները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կպարգևատրվեն մեդալներով: Թիմերն անցկացնում են պարբերական մարզումներ, մասնակցում են ՀՍՀԱՖ-ի կողմից կազմակերպվող ուսումնամարզական հավաքներին: ՀՀ գոլբոլի առաջին առաջնությունը կայացել էր 2009թ-ին, իսկ արդեն 2010-ին հայկական թիմերի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու համար ՀՍՀԱՖ-ի հրավերով Հայաստան էր ժամանել ՌԴ 2010թ. գոլբոլի չեմպիոն թիմը` Կորոլյովի գոլբոլային ակումբը, հաղորդում է ՀՀ հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Գոլբոլը սպորտաձև է կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն պարալիմպիկ սպորտաձև է։ Անցկացվում են գոլբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնություններ։ Գոլբոլը խաղային ձև է։ 18մ×9մ չափսեր ունեցող դաշտում խաղում են երկու թիմեր` յուրաքանչյուրում երեքական մարզիկ: Խաղի ընթացքում բոլոր մարզիկների աչքերը կապվում են, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար։ Խաղի նպատակը հակառակորդի դարպասի գրավումն է՝ ներսում զանգ ունեցող գնդակի միջոցով։ Յուրաքանչյուր մարզիկ և ´ հարձակվող է և ´ պաշտպան: Խաղը ստեղծվել է երկրորդ Համաշխարհային պատերզմից հետո` պատերազմի ժամանակ կուրացած զինվորների սոցիալական վերականգնման նպատակով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |