McKinsey & Co.-ի ղեկավար. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում զարգացման փարոս30 հոկտեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մրցունակության մակարդակով աշխարհում 97-րդ տեղում է Գլոբալ մրցունակության ֆորումի գնահատականով, բայց միաժամանակ երկիրը փորձում է բարելավել իր դիրքերը, և նա բավական որակյալ մասնագետներ ունի այլ երկրների համեմատ: Այդ մասին Երևանում Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի երկրորդ համաժողովի ընթացքում ասել է McKinsey&Company խորհրդատվական ընկերության գլոբալ գրասենյակի տնօրեն Դոմինիկ Բարտոնը: «Եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանը տարբերվի տարածաշրջանի այլ երկրներից, ապա նա պետք է բարձրացնի մրցունակությունը և նվազեցնի երկրում կոռուպցիայի մակարդակը»- ասել է նա: «Հայաստանը ռազմավարական առումով կարևոր աշխարհագրական դիրք ունի և նա պետք է դառնա տարածաշրջանում զարգացման փարոս: Եթե տարածաշրջանում կենտրոնակայաններ ստեղծելու հնարավորություն առաջանար, ես այն կհիմնեի հենց Հայաստանում, որովհետև մարդիկ այստեղ ողջամիտ են, տրամաբանական իրենց գործողություններում: Դուք պետք է այնպես անեք, որ 50 կետով որակապես տարբերվեք ձեր հարևաններից, այլապես կկազմեք տարածաշրջանի մոխրագույն քարտեզի մասը»,- ավելացրել է Բարտոնը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |