Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում էմոներին, սակայն գոթերը և սատանիստներն իրենցից ավելի մեծ վտանգ են ներկայացնում30 հոկտեմբերի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Մենք կազմակերպել ենք ստորագրահավաք, որով պահանջում ենք մաքրել և մշտական հսկողության տակ առնել Մանկական երկաթուղու թունելը, որը դարձել է էմոների և այլ սուբկուլտուրաների ներկայացուցիչների հավաքատեղի»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ստորագրահավաքի նախաձեռնող Արա Հարությունյանը: Նա նշեց, որ այդ հատվածը հատկապես մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ դա դեպի երկաթուղի տանող միակ ճանապարհն է, որով ամեն օր բազմաթիվ երեխաներ են անցնում: Իսկ պատերի վրա պատկերված տարօրինակ նշաններն ու հայհոյանքները տեղեկատվության աղբյուր են հանդիսանում այն երեխաների համար, որոնք կարող են հետաքրքրվել այդ սուբկուլտուրայի գործունեությամբ: Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին առաջին հերթին մասնակցել են երեխաների ծնողները, ուսուցիչներ և դասախոսներ, բժիշկներ, և այն մարդիկ, ովքեր բավականաչափ տեղեկություններ ունեն խնդրի մասին: «Ստորագրած դիմումը մենք ներկայացնելու ենք քաղաքապետարան, կաթողիկոսին և հանրապետության նախագահին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ մերժում ստանալու դեպքում նույն ծրագիրը նա ներկայացնելու է բարեգործական միություններին: Ըստ Հարությունյանի, Մանկական երկաթուղու թունել արդեն իսկ սկսել են ավելի քիչ հաճախել էմոներ, սակայն այն պետք է վերջնականապես մաքրել և բարեկարգել: «Նաև ցանկանում եմ նշել, որ եթե Հայաստանում շատ մեծ ուշադրություն են դարձնում հենց էմոներին, մինչդեռ այդ սուբկուլտուրան ամենավնասակարը չէ, որովհետև դրա հետևորդները մեծամասամբ վնասում են միայն իրենց, բայց Հայաստանում գործում են նաև գոթեր և սատանիստներ, ովքեր շատ ավելի մեծ վնաս կարող են հասցնել հասարակությանը: Ասում են, որ Հայաստանում դրանց թիվը քիչ է, սակայն ժամանակին աղանդներն էլ էին քիչ մեր երկրում, իսկ այսօր դրանց թիվը հասել է 120-ի»,- ասաց Հարությունյանը և ավելացրեց, որ թեև էմոները սուիցիդի հակում ունեն, բայց Հայաստանի էմոների մոտ դա ձևական բնույթ է կրում, չնայած ինքնասպանության դեպքեր իրոք եղել են: Ակցիայի նախաձեռնողները դիմումը քաղաքապետարան կներկայացնեն հաջորդ շաբաթ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |