Դոմինիկ Բարտոն. Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ ոլորտը, որպեսզի նրան դուրս չմղեն սպառողական շուկաներից30 հոկտեմբերի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - McKinsey&Company խորհրդատվական ընկերության գլոբալ գրասենյակի տնօրեն Դոմինիկ Բարտոնը Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի երկրորդ համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել «Համաշխարհային տնտեսության ձևավորման վրա ազդող 5 ուժերը» թեմայով: «Անձամբ ես, առաջին հերթին, ներդրումներ կկատարեի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում: Շատերն այս ոլորտն ընդունում են որպես հետամնաց, բայց դա այդպես չէ: Ներդրումներ կկատարեի նաև առողջապահության, «մաքուր տեխնոլոգիաների», կրթության ոլորտներում»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է հարուստ բնական պաշարներ ունեցող երկրներին, ապա նա կարծում է, որ Ռուսաստանն այդ առումով լավ ապագա ունի: Եթե նա կարողանա արդյունավետ օգտագործել դրանք, ապա ապագայում այդ պաշարները կդառնան երկրի հարստության աղբյուրը: «Հիմա աշխարհն աստիճանաբար ուշադրություն է դարձնում հարուստ բնական պաշարներով երկրներին, բայց խնդիրը նրանում է, թե կկարողանան նրանք խելամիտ կերպով կառավարել դրանք»,- ասել է Բարտոնը: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա փարձագետը կարծում է, որ երկրում արտադրությունը կախված է ներկվող հումքից, ուստի պետք տնտեսության մեջ փոխել շեշտադրումները: «Հնարավոր է, Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ ոլորտը , որպեսզի նրան դուրս չմղեն սպառողական շուկաներից»,- ասել է Բարտոնը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |