«Almazian's Obsession»-ը երաժշտություն է ձայնագրել Էմիր Կուստուրիցայի և Ջոնի Դեփի ֆիլմի համար30 հոկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Almazian's Obsession» համույթը (բացառիկ երաժշտական տաղանդ ունեցող 20 գրավիչ աղջիկներ) հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի և Թամարա Սավիչի ղեկավարությամբ անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հրավերով սկսել են երաժշտություն ձայնագրել նրա նոր «Սառը ջուր» ֆիլմի համար: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցան, որը Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմի սաունդ-տրեքի հեղինակն է: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ին Խաչատուր Ալմազյանը, երաժշտության ձայնագրումը կայացել է հոկտեմբերի 24-26-ը Կուստուրիցայի ստուդիայում նրա հայրենի Կուստենդորֆ գյուղում: Նոյեմբերի վերջին նախատեսվում է շարունակել ձայնագրույթունը: 2008-ին «Almazian's Obsession» համույթը ելույթ էր ունեցել Kustendorf Film & Music Festival-ի հանդիսավոր բացման ժամանակ: 2010-ի մարտին Խաչատուր Ալմազյանի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կուստուրիցան իր The No Smoking Orchestra նվագախմբով ելույթ ունեցավ Երևանում: «Սառը ջուր» ֆիլմը, որի պրոդյուսերներից է Ջոնի Դեփը, պատմում է Գերմանիայում պաղեստինացու կյանքի մասին, որը վերադարձել է հայրենիք հոր թաղմանը և եղբոր պսակադրությանը մասնակցելու համար: Քաոս առաջանում է այն ժամանակ, երբ երկու եղբայրը փորձում են գաղտնի իրենց հոր մարմինը Երուսաղեմից տեղափոխել Ռամալա, իսկ իսրայելական ոստիկանությունը և ռուսական մաֆիան հետապնդում են նրանց: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |