Բեկոր Փափազյան. Հայաստանը տարածաշրջանում կարող է դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման կենտրոն30 հոկտեմբերի 2010 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ագզային մրցունակություն հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանը Երևանում հիմնադրամի երկրորդ համաժողովում ներկայացրել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: «Նորավանքից Գորիս տարող ճանապարհին կան շատ տեսարժան և հետաքրքրիր վայրեր: Դրա հետ կապված` մենք հրավիրել ենք հայտնի բրիտանական ընկերություն, որը մշակում է զբոսաշրջության զարգացման հայեցակարգ Հայաստանի հարավային մարզերի համար»,- հաղորդել է նա: Միաժամանակ Փափազյանն ասել է, որ Ագզային մրցունակություն հիմնադրամի պլանների մեջ մտնում է նաև առողջապահությունը: «Մեր ծրագրերը կապված են ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու հետ: Նախատեսվում է զարգացնել միջուկային բժշկությունը քաղցկեղի աշխտորոշման և բուժման համար: Հայաստանի Ագզային մրցունակություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է ձեռք բերել «Ցիկլոտրոն» սարքավորումը, որը կստեղծի քաղցկեղի բուժման նյութ: Այդ նյութն անհնար է ներկրել Հայաստան, քանի որ այն պահվում է ընդամենը մի քանի ժամ»,- ասել է Փափազյանը և հավելել, որ եթե Հայաստանը ներդրումներ կատարի այդ տեխնոլոգիան ներմուծելու համար, ապա կկարողանա տարածաշրջանում դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման կենտրոն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |