Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը31 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը ձեռք բերվեց Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: «Թուրքիան հույս ունի, որ հանդիպումն Աստրախանում դրական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ցանկանում ենք, որպեսզի հումանիտար ոլորտում ձեռնարկված քայլերն ուղեկցվեն կոնկրետ նախաձեռնություններով: Թուրքիան սատարում է կողմերի միջև փոխզիջումների համար պլատֆորմի ստեղծմանը նպաստող նախաձեռնություններին»,- նշվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |