ՄՀՄՊԻ հայկական միության ուսանողները 9 մեդալ նվաճեցին ինստիտուտի օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում (ՄՀՄՊԻ) հոկտեմբերի 25-29-ը տեղի են ունեցել օլիմպիական խաղեր: Սպորտային մրցումներին մասնակցել են ավելի քան 35 պետությունների ներկայացուցիչներ: Ներկայացված մարզական դիսցիպլիններում ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել են ՄՀՄՊԻ Հայկական միության ուսանողները` նվաճելով 6 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

Ջրային մարզաձևերում հայ լողորդները 5 հնարավորից նվաճել են 3 ոսկե մեդալներ: Պարանի ձգման մրցումներում երրորդ տեղի համար պայքարում հայկական հավաքականը պարտության է մատնել Ադրբեջանին և զբաղեցրել երրորդ տեղը:

Ուսանողների հաջողությունը նկատվել է միջազգային համագործակցության և հասարակական կապերի պրոռեկտոր Սիլանտևի կողմից, որը գավաթը հանձնել է միության նախագահ Հենրի Սարդարյանին և Հայկական միության օլիմպիական կոմիտեի ղեկավար Սերգեյ Անթալյանին:

Հենրի Սարդարյանը հայտարարել է. «Այս մրցաշարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայերը հաղթողների ազգ են, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի հայկական եռագույնն ամենուր և միշտ ասոցացվի մեծ ձեռքբերումների և հաջողությունների հետ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---