1 նոյեմբերի 2010 - 15:07 AMT
Վահան Հովհաննիսյան. Արտասահմանցի պատգամավորների յուրաքանչյուր այցն Արցախ օրինականացնում է երկիրը

Ըստ նրա, ԼՂՀ անկախության ճանաչումը չի կարող արագ տեղի ունենալ, դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, մասնավորապես, ստեղծել քույր քաղաքներ, անցկացնել մշակութային փառատոններ, իրականացնել տարբեր կրթական ու մշակութային ծրագրեր: Այդ համատեքստում, նա նշել է, որ դա կնպաստի նաև Ղարաբաղ այցելությունների քանակի ավելացմանը: «Դուք, հավանաբար, նկատել եք, թե որքան ցավագին է Ադրբեջանն ընդունում որևէ պատգամավորի կամ հայտնի անձի այցը Արցախ»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Բաքուն այդքան չի մտահոգվի Արցախին զենք մատակարարելու դեպքում, որքան եթե Ստեփանակերտ այցելի արտասահմանցի որևէ պատգամավոր: «Նման յուրաքանչյուր այց օրինականացնում է Ղարաբաղը, ուստի, բոլոր նրանց, ով Արցախ է այցելում, Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարում՝ փորձելով կանխել այդ գործընթացը»,-ասել է Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է հենց այդ փաստի վրա հենվի: