Ռուբեն Մելքոնյան. Բեկլևիչի այցն Երևան Անկարայի «էժանագին քարոզչական քայլերից է»

Ռուբեն Մելքոնյան. Բեկլևիչի այցն Երևան Անկարայի «էժանագին քարոզչական քայլերից է»

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ հայտարարելով, թե իբր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը շարունակվում է «լուռ դիվանագիտության» միջոցով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեկլևիչի այցը Երևան և նրա հայտարարությունը հայ-թուրքական սահմանը հատելու մասին Թուրքիայի ղեկավարության «էժանագին քարոզչական քայլերից է»: «Բեկլևիչը կամ ստախոս է, կամ հանցագործ, որն ապօրինաբար հատել է սահմանը»,-ասել է թուրքագետը:

Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրություններին՝ թուրքագետը չի բացառել, որ ապագայում դրանք կարող են հիմք ծառայել Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր համաձայնագրի կնքման համար:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի բացահայտմանը, Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ Դինքի սպանությունը կբացահայտվի այնքանով, որքանով դա ձեռնատու կլինի Թուրքիայի իշխանություններին:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---