1 նոյեմբերի 2010 - 19:43 AMT
2010թ. հոկտեմբերին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9%-ով

2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը մեծապես պայմանավորվել է հագուստի` 0.9-2.0%, կոշկեղենի` 3.4%, ոսկերչական ապրանքների` 7.3% գնաճով:

Խոհանոցային սպասքի, գրենական պիտույքների, վառելիքի, ահույքի,տեքստիլեղենի, գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1-0.4%-ով: Շինանյութերի, մշակույթի ապրանքների, գորգեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, դեղամիջոցների ապրանքախմբերում գրանցվել է 0.5-0.1% գնանկում: Մինչդեռ այգեգործական, անձնապիտո ապրանքների, լվացող միջոցների գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.1% և 1.6% գնաճ: Ընդ որում, 2010թ. հոկտեմբերին 2009թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.9% և 11.8% գնաճ: