Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 28 064 դրամ

Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 28 064 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը 2010-ի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 28 064.4 դրամ (տարեկան 336772.8 դրամ) երկրորդ եռամսյակի 26 485.4 դրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի կառուցվածքը և կալորիականությունը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Միևնույն ժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է ամսական 43 499.8 դրամ կամ տարեկան 49 629.1 դրամ` երկրորդ եռամսյակի 41052.4 դրամի փոխարեն:

Ընդ որում, հացի տարեկան նորման մեկ անձի համար կազմել է շուրջ 35.2 հազար դրամ տարեկան 91.3 կգ օգտագործելու դեպքում, մսամթերքի նորման` 78.4 հազար դրամ (36.5 կգ), կաթի` 23.8 հազար դրամ (73 լ), պանրի` 11.8 հազար դրամ (9.1 կգ), կարտոֆիլի` 22.7 հազար դրամ (91.3 կգ), բանջարեղենի (կաղամբ, սոխ)` 28.9 հազար դրամ (109.5 կգ), մրգերի (խնձորի)` 39.4 հազար դրամ (73 կգ), շաքարի` 6 հազար դրամ (18.3 կգ), ձվի` 7.3 հազար դրամ (182.5 հատ), բուսական յուղի` 4.8 հազար դրամ (7.3 լ) և այլն:

Բացի դրանից, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ 6816 տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա փաստացի ձևավորված սպառողական զամբյուղի արժեքը 2004-ի ապրիլի 1-ից մինչև 2005-ի մարտի 31-ը 1 անձի համար կազմել է 22040.4 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է տարեկան 34 163.1 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---