2 նոյեմբերի 2010 - 11:21 AMT
2010-ի նոյեմբերից Թուրքիան կնախագահի ԵԽՆՀ-ում

Այն բանից հետո, երբ Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ, Թուրքիային մոտ օրերին սպասում է ևս մեկ կարևոր առաքելություն, գրում է TRT-Russian-ը:

Նոյեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնախմբում (ԵԽՆՀ) նախագահությունը 6 ամսով կանցնի Թուրքիային: Այս շրջանում Թուրքիան ջանքեր կգործադրի այնպիսի հարցերի քննարկման համար, ինչպիսիք են բարեփոխումների անցկացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, անկախ աուդիտորական մեխանիզմների աշխատանքը, ԵՄ միանալը Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային և Եվրոպայում հանդուրժողականության ամրապնդումը: ԵԽՆՀ գործառույթներից է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը հետևելը:

Անդրադառնալով ԵԽՆՀ-ում Թուրքիայի նախագահությանը` Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը ցուցադրում է Թուրքիայի ձեռք բերած ժողովրդավարության մակարդակը: « Թուրքիայի նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնախմբում, իսկ Թուրքիայի քաղաքացու նախագահությունը ԵԽԽՎ-ում՝ պատմական իրադարձություն է»,- ասել է նա: