Փիրուզ Սարգսյան. Հայաստանում բարձրանում է ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը 2 նոյեմբերի 2010 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ստացված բողոքների թիվն ավելացել է 120 տոկոսով` կազմելով 527 հատ 2009-ի 378-ի փոխարեն: Այդ մասին Երևանում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ գրասենյակի հիմնումից ի վեր զգալիորեն բարձրացել է քաղաքացիների իրազեկման մակարդակը, որոնք նպատակաուղղված դիմում են ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Նա հաղորդել է, որ հաճախորդների օգտին լուծվել է գրասենյակի ստացած բողոքների 55 տոկոսը, ֆինանսական կազմակերպության կողմից պատճառված վնասի համար ամենամեծ փոխհատուցումը կազմել է 5.1 մլն դրամ, իսկ ամենափոքրը` 1000 դրամ: Ներկայացնելով գրասենյակի գործունեության վիճակագրությունը` Փիրուզ Սարգսյանը նշել է, որ բողոքների մեծ մասը բաժին է ընկնում բանկային հատվածին, իսկ ահա երկրորդ տեղում գրավատներն են, այլ ոչ թե ապահովագրական ընկերությունները, որոնք 2009-ին երկրորդ տեղում էին: Դրա հետ կապված նա պարզաբանել է, որ ավելացել է գրավատների նկատմամբ բողոքների թիվը, որոնք առանց հաճախորդի իմացության վաճառում են գրավադրված թանկարժեք իրերը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |