«Առյուծներ» թիմը Հայաստանի գոլբոլի չեմպիոն դարձավ 2 նոյեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավարտվեց Հայաստանի գոլբոլի առաջնությունը, որն ընթանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Մրցաշարին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից: Առաջնությունն ընթացավ շրջանային համակարգով, և յուրաքանչյուր թիմը երեք հանդիպում անցկացրեց: Բոլորից ուժեղ էր և բոլոր մրցակիցներին կարողացավ հաղթել «Առյուծներ» թիմը (Աբովյան), որը կրկին չեմպիոն դարձավ: Արծաթե մեդալները նվաճեց «Սիփանը», իսկ բրոնզե մեդալակիր դարձավ «Կայծակ» թիմը (Էջմիածին): Առաջնությունը վերջինն էր Հայաստանի Հաշմանդամային սպորտի Ազգային Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Սպորտով դեպի հասարակություն» ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սպորտային ցանցով սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար» ծրագրերի շրջանակներում: Մինչ այդ տեղի են ունեցել լողի, առագաստանավային սպորտի, բոչիայի և սեղանի թենիսի առաջնությունները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության |