Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հավակնում է ԵՄ հաշտարարների համակարգում դիտորդի կարգավիճակին 2 նոյեմբերի 2010 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն ընթացիկ տարվա օգոստոսին այցելել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ` նպատակ ունենալով ծանոթանալ նրա գործունեության հետ, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագահին ներկայացվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը: «Մեկ ամիս անց մենք իմացել ենք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել է ֆինանսական հաշտարարի գրասենյակ»,- ասել է Փիրուզ Սարգսյանը: Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությամբ հետաքրքրված են ԱՊՀ երկրները, այդ թվում` Ուկրաինան, որտեղ գործում է սպառողների իրավունքների պաշտպանության կառույց, որը հրավիրել է հայ գործընկերներին մասնակցելու Ուկրաիանում կայանալիք համաժողովին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` Փ. Սարգսյանը նշել է, որ ֆինանսական հաշտարարի գործունեության զարգացման և միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ և 2009-ից ֆինանսական հաշտարարների միջազգային ցանցի անդամ է: «Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանը հայտ կներկայացնի ԵՄ համապատասխան կառույցին, ինչը թույլ կտա որպես դիտորդ մասնակցել ԵՄ անդամ-երկրների օմբուդսմենների համակարգին: Անցյալ տարի Հայաստանը եվրոպական կողմի հրավերով Պրահայում մասնակցել է ԵՄ ֆինասնական համակարգի հաշտարարների ժողովին»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |