Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնագրի կնքման հետ միջադեպերը շփման գծում չեն նվազի 2 նոյեմբերի 2010 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությունը ռազմագերիների փոխանակման մասին կիրագործվի, սակայն չի կարելի ասել, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպեր այլևս չեն լինի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ-ին առընթեր հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, շփման առաջին գծում կանգնած զինվորներն արդեն չեն վախենում նման միջադեպերից, քանի որ վարժվել են Բաքվի ագրեսիային: Միաժամանակ նա նշել է, որ շփման գծում իր պահվածքով Բաքուն ցանկանում է խուճապի մեջ պահել հայ հասարակությանը և ստիպել նրան լուրջ ընդունել Ալիևի ռազմատենչ հայտարարությունները: «Բացի դրանից, ղարաբաղյան հակամարտությունում վերջին զարգացումներն այդքան էլ ցանկալի չեն Ադրբեջանի համար, և նման գործողություններով նա հայտնում է իր դժգոհությունը միջազգային հանրությանը»,- ասել է Ջամալյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |