Կարեն Բեքարյան. Ղարաբաղյան կարգավորման մասին լուրջ փաստաթուղթ Աստանայում հազիվ թե ընդունվի

Կարեն Բեքարյան. Ղարաբաղյան կարգավորման մասին լուրջ փաստաթուղթ Աստանայում հազիվ թե ընդունվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման մասին լուրջ փաստաթուղթ Աստանայում հազիվ թե ընդունվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյան. Ղարաբաղյան կարգավորման մասին լուրջ փաստաթուղթ Աստանայում հազիվ թե ընդունվի՝ մեկնաբանելով ակնկալիքները դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից: «Այսօր սեղանին է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունն է, որ արվել է 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում: Փաստաթղթում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա»,-ասել է Բեքարյանը:

Փորձագետը վստահություն է հայտնել, որ Աստանայում կստորագրվի մի փաստաթուղթ, որը հերթական անգամ կհաստատի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հավատարմությունը հակամարտության կարգավորմանը ընդունված սկզբունքների հիման վրա և Ադրբեջանը լուռ կհամաձայնվի ստորագրել այդ փաստաթուղթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---