2 նոյեմբերի 2010 - 16:44 AMT
Գալուստ Սահակյան. Գործելու փոխարեն ընդդիմությունը բողոքում է խոչընդոտներից

Գործելու փոխարեն ընդդիմությունը բողոքում է խոչընդոտներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ՀՀ իշխանությունները խոչընդոտում են ընդդիմության հանրահավաքների անցկացմանը: Ըստ նրա, խորհրդային տարիներին հանրահավաքներն արգելված էին, սակայն ժողովուրդը հաղթահարեց այդ արգելքը, քանի որ դրա պահանջարկը կար: «Իսկ այդ պահանջարկը պետք է ստեղծել: Չի կարելի անընդհատ նույն երգը երգել»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ գրեթե բոլորն արդեն գիտեն, թե ինչի մասին է խոսելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում: Նա նշել է, որ ի տարբերություն ընդդիմության ՀՀԿ-ն շատ համեստ է իր խոստումներում: