«Աշտարակ-Կաթ»-ը գաղտնի է պահում թանկացած պանրի ելքային հումքի գինը

«Աշտարակ-Կաթ»-ը գաղտնի է պահում թանկացած պանրի ելքային հումքի գինը

PanARMENIAN.Net - Հայաստանի սպառողական շուկայում պանրի ռեկորդային թանկացում է արձանագրվել, մասնավորապես, 1400-1500 դրամ արժողությամբ պանրի գինն այժմ կազմում է 2100-2200 դրամ

Հայաստանում պանրի գները բարձրացել են կաթի թանկացման պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ մարքեթինգի բաժնից: Ընդ որում, նշեցին, որ ընկերությունը փորձում է զսպել այլ կաթնամթերքի գնաճը, սակայն այն հարցին, թե «որքանով է թանկացել կաթը», չպատասխանեցին` հաղորդելով, որ դա «գաղտնիք է»: Դրա հետ մեկտեղ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ ընկերությունից հաղորդեցին, որ իրենց կաթնամթերքը չի թանկացել:

Հայաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով, կաթնամթերք ապրանքախմբում 2010թ. հոկտեմբերին 2009թ. հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5.6%, իսկ 2010թ. սեպտեմբերի համեմատ` 3.9%:

Գնաճը հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում պանրի 7.6% ընդհանուր գնաճով: Այդ թվում` «լոռի» տեսակի պանրի գինը մեկ ամսում աճել է 13.0%-ով, «չանախ» տեսակինը`5.6% –ով, իսկ տնային պայմաններում արտադրված պանրինը` 6.4%-ով:

Դրա հետ մեկտեղ, ծառայության տվյալներով, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը հանրապետությունում «լոռի» տեսակի պանրի գնաճը կազմել է 21.2%, այդ թվում` առաջին տասնօրյակում`4.7%, երկրորդ տասնօրյակում`15.8%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---