2 նոյեմբերի 2010 - 17:31 AMT
Մոսկվան ցանկանում է մենաշնորհային դիրք գրավել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «սեփականացնելու» Ռուսաստանի փորձերը լուրջ սպառնալիք են ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ փորձագետի, ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի մենաշնորհային դիրքեր գրավելու մտադրությունները դեռևս չի անցել ընդունելի սահմանները, հակառակ դեպքում ՌԴ նախաձեռնության արդյունքում հակամարտության խաղաղ կարգավորման մասին հայտարարություններ չէին արվի: «Անկասկած, Մոսկվան ցանկանում է «մոնոպոլիզացնել» ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը: Բարեբախտաբար, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները վերահսկում են Մոսկվայի նման փորձերը՝ թույլ չտալու համար, որ ՌԴ-ն չափն անցնի»,-ասել է Կարեն Բեքարյանը: