2 նոյեմբերի 2010 - 17:34 AMT
ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ պետք է լինի Հայաստանի խորհրդարանի օրակարգում

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագիծը մշտապես կլինի Հայաստանի Ազգային ժողովի մեծ օրակարգում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը: «Հայաստանը կարող է ցանկացած պահի կիրառել ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը, եթե Բաքուն հանկարծ որոշի անցնել թույլատրելիի սահմանը»,-ասել է փորձագետը: Բեքարյանը նշել է նաև, որ այս պահի դրությամբ վաղաժամ է համարում այս օրինագծի ընդունումը ՀՀ ԱԺ-ում: