Ջոն Սլոանը մեծ ներուժ է տեսնում հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման մեջ 2 նոյեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (նստավայրը` Մոսկվա): Ներսես Երիցյանը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարարը դեսպանին ներկայացրել է այն ոլորտները, որտեղ հայ-կանադական համագործակցությունն առավել արդյունավետ և հեռանկարային կարող է լինել`շեշտելով մասնավորապես ծառայությունների ոլորտը, զբոսաշրջությունն ու առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և խթանել երկկողմ առևտրային հարաբերությունները: Ներսես Երիցյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խորացման և արտահանմանն ուղղված ընկերությունների գործունեության խթանման առումով: Դեսպան Սլոանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ կնպաստի հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, քանի որ համարում է, որ մեծ ներուժ կա` դրանք ավելի դինամիկ զարգացնելու համար: Հանդիպման ավարտին զրուցակիցները համաձայնեցին համագործակցել կոնկրետ ծրագրերի շրջանակում և հաջողված պատմություններ արձանագրելով` խթանել հայ-կանադական հետագա տնտեսական կապերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |