Բաքուն ոչ մի բարոյական իրավունք չունի մատնանշելու Ստեփանակերտին, թե նա ինչ անի 2 նոյեմբերի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Աղդամ քաղաքն Ակնու վերանվանելու մասին որոշումն ընդունվել է շրջանային վարչակազմի կողմից մեկ տարի առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Աղդամ քաղաք որպես այդպիսին գոյություն չունի և Աղդամի շրջան նույնպես գոյություն չի ունեցել: Այդ համատեքստում նա նշեց, որ նախկին Աղդամի տարածքում բնակվում են փախստականներ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, և որպեսզի այդ մարդիկ ինքնակազմակերպման տեսակետից կարգավիճակ ստանան, որոշում ընդունվեց այդտեղ համայնք ձևավորելու մասին, որն Ասկերան քաղաքի շրջաններից մեկը կդառնա: «Այդ որոշումը շատ հանգիստ ընդունվեց, նման բան հաճախ է տեղի ունենում և մեզ մոտ ավելորդ իրարանցում առաջ չի բերում»,- նշեց Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով Ադրբեջանի բողոքին այդ իրադարձության կապակցությամբ` Բաբայանն ասաց, որ ժամանակակից Աղդամի տարածքում հենց հայկական բնակավայրեր են գտնվել: Քաղաքն ինքնին չորս Տիգրանակերտերից մեկի մերձակայքում է գտնվում: Հենց այդ տարածքն են 13-15-րդ դարերում եկել թյուրք քոչվորները, որոնք էլ քաղաքին տվել են Աղդամ անունը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Սպիտակ ամրոց», քանի որ քոչվորներն ապշել էին իրենց տեսած կառույցից: Այդ համատեքստում Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանը պետք է զգուշությամբ վերաբերվի պատմությանը, այլ ոչ թե շահարկի այն: Նրա խոսքով, Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին, ավելին` այդ պետությունն արհեստականորեն է ստեղծվել, որպեսզի նորաստեղծ Ադրբեջանի միջոցով բողոքներ ներկայացվեն սկզբնական Ադրբեջանին: «Բաքուն ոչ մի բարոյական իրավունք չունի մատնանշելու Ստեփանակերտին, թե նա ինչ անի: Նրանք անբարոյական կերպով վերանվանել են մեր սեփական անունները: Մենք ոչ մի առանձնահատուկ բան չենք անում, ընդամենը վերադարձնում ենք պատմական անունները բնակավայրերին: Եվ, վերջապես, Արցախն ինքնավար պետություն է և իրավունք ունի տնօրինելու իր ժառանգությունը»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |