Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան 2 նոյեմբերի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության Ազգայինանվտանգության բյուրոյի ղեկավարՍտանիսլավԿոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Լեհաստանի Ազգայինանվտանգությանբյուրոյում ՍտանիսլավԿոզիեյիև Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցիցհետո կայացելեն ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Տարածաշրջանային և միջազգային անվտանգությանապահովման գործումկողմերըկարևորելեն երկխոսությունը, ընդգծելառկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի` հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, և այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ: «Մենք դատապարտումենքԱդրբեջանիղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելիենքհամարումմի կողմից բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: ՍտանիսլավԿոզիեն իր հերթին կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլև անընդունելի է միջազգային հանրության կողմից: Նաողջունել էՌուսաստանի նախագահի նախաձեռնությամբՀայաստանիև Ադրբեջանի նախագահներիվերջին հանդիպումը և հույս հայտնել, որ առաջիկայումկարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը: ՀՀ ԱԱԽ և ԼեհաստանիԱԱԲ միջևանվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի և Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ Ստանիսլավ Կոզիեյընշել է, որ ստորագրված հուշագիրը կողմերի միջևառավել արդյունավետ և սերտ համագործակցությանկոնկրետ հիմքեր էստեղծում: Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ առաջին անգամ ստորագրվում է հուշագիր, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն մեկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատվություններ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ: «Մենք պայմանավորվելենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողտեղեկատվությանփոխանակում իրականացնել,համապատասխանմոնիթորինգ իրականացնել և աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Բանախոսներն ընդգծելեն, որ փոխգործակցելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ուղղություններով, այդ թվում` ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Կողմերի միջև երկխոսությունը ներառելու է անվտանգության ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերի և այլ հարցերի վերաբերյալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսական անվտանգության ոլորտում, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, ինչպես նաև` միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարին, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |