3 նոյեմբերի 2010 - 11:34 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ես ինձ լավ չեմ զգում, միկրովնասվածք ունեմ

Նախքան «Արսենալի» հետ հանդիպումը կայացած մամլո ասուլիսում «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանը, ըստ ամենայնի, մինչև տարվա վերջ չի վերադառնա շարք:

«Շախտյորի» պաշտոնական կայքին կիսապաշտպանը խոստովանեց, որ իրեն շատ վատ է զգում և միկրովնասվածք ունի:

Չեմպիոնների Լիգայում առաջիկա հանդիպման մասին Մխիթարյանն ասաց հետևյալը. «Մարտական խաղ է լինելու: Բոլոր մարզիկներն էլ շատ են սպասում այդ հանդիպմանը: Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի ուրախացնեն թե' իրենց, և թե', ամենակարևորը, մեր երկրպագուներին: «Արսենալի» դեմ պետք է կենտրոնացած ու ագրեսիվ խաղալ»:

Հայ ֆուտբոլիստը գտնում է, որ «Շախտյորը» պետք է ամեն ինչ անի, որպեսզի հաջորդ փուլ անցնի, և դրա համար կան բոլոր հնարավորությունները: