Պանրի գնի բարձրացումը տնտեսվարող սուբյեկտների կամայականության արդյունք է

Պանրի գնի բարձրացումը տնտեսվարող սուբյեկտների կամայականության արդյունք է

PanARMENIAN.Net - Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը բացատրում է պանրի և սննդամթերքի այլ տեսակների թանկացումը սուբյեկտիվ գործոնով, որն անհիմն բնույթ է կրում: «Դա կացին է, որ պարբերաբար հարվածում է սպառողի գլխին»,- ասել է նա: Նրա խոսքերով, նման կտրուկ գնային տատանումները համաշխարհային միտումների օբյեկտիվ արդյունք չեն, քանի որ համաշխարհային բորսաներում վերջին շրջանում չի արձանագրվել կաթի գնի բարձրացում: «Բանն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները գին են հաստատում շահույթ ստանալու նպատակով, քանի որ նրանց գործունեության նկատմամբ պատշաճ մակարդակով վերահսկողություն չի սահմանվում, որի պատճառով պարենային շուկայում մենաշնորհ է ձևավորվել տարբեր ոլորտներում»,- ասել է նա:

Խոսելով Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության մասին` Պողոսյանը նշել է, որ առանց պետական կառույցների, ՀԿ-ների և սպառողների ջանքերի միավորման անհնար կլինի ինչ-որ բան փոխել: Դրա հետ կապված նա ավելացրել է, որ սպասվող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն օժտվելու է մեծ լիազորություններով, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտներից հավաստի տեղեկություններ ստանալու հետ կապված, ինչը թույլ կտա հետևել նրանց ֆինանսական հոսքերին և բարեխիղճ մրցունակության հիմքերի խախտումներին:

Արմեն Պողոսյանի կարծիքով, քաղաքացիները ևս պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, սակայն «մենք Ռուսաստանը կամ Ֆրանսիան չենք, որտեղ նման երևույթները միանգամից խռովություն են առաջացնում»: Անդրադառնալով ամանորից առաջ սննդամթերքի ավանդական թանկացումներին` նա նշել է, որ այս տարի դրանից խուսափել չի լինի: «Մեր մտածողությունն այնպիսին է, որ ամանորյա սեղանին պետք է ամեն ինչ պատշաճ մակարդակով լինի: Դրանից էլ օգտվում են անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտները»,- ասել է Արմեն Պողոսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---