3 նոյեմբերի 2010 - 15:33 AMT
Սուսերամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ

Նոյեմբերի 4-13-ը Փարիզում կանցնի Սուսերամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ:

Ինչպես PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանի ղեկավարությամբ հանդես կգան Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը և Ղարիբ Վարդանյանը:

Հայաստանի հավաքականն առաջնությանը պատրաստվում է Ծաղկաձորում, որտեղ մեկշաբաթյա հավաք է տեղի ունեցել:

Մինչև տարեվերջ Հայաստանի սուսերամարտիկները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի:

Մինչև տարեվերջ հայ սուսերամարտիկները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Դեկտեմբերի 16-ին Թեհրանում կանցնի Աշխարհի գավաթի փուլերից մեկը, որտեղ, ըստ Մադոյանի, հանդես կգան 6-7 սուսերամարտիկներ: