ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում, վարույթը հարուցվել է հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք եւ «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված եւ Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:

Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկատվություններ:

Հոկտեմբերի 4-ին «Հետք» շաբաթաթերթում և www.hetq.am կայքում հրապարակված` «Orange»-ի հաջողություններն ու բաժանորդների դժբախտությունը» հոդվածում ասվում էր, որ հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող հոլովակները մոլորեցնում են քաղաքացիներին, քանի որ ընկերության հռչակած գերարագ ինտերնետը չի համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---