3 նոյեմբերի 2010 - 16:38 AMT
ՍԾՏՀ ԽՎ նախագահ է դարձել Ուկրաինան

Թուրքիան Ուկրաինային փոխանցեց նախագահությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ): «Ուկրաինայի համար մեծ պատիվ է ստանձնել նախագահությունը մի կազմակերպությունում, որը շուրջ 2 տասնամյակ է, ինչ ապացուցում է իր գործունեության արդյունավետությունը»,-ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը Տրաբզոնում՝ նախագահության փոխանցման արարողության ժամանակ:

«Ուկրաինան անհրաժեշտ է համարում ձեռնամուխ լինել նախորդ փորձի վերլուծությանն ու ամփոփմանը և հետագա անելիքների մշակմանը, որոնք կարող են քննարկվել և ընդունվել 2012թ. հոբելյանական գագաթնաժողովում»,-ասել է Լիտվինը, հաղորդում է podrobnosti.ua-ն: