Հովիկ Աբրահամյան. Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում

Հովիկ Աբրահամյան. Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խորին ցավակցությունը հայտնեց ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ ալ Քասիմիի մահվան կապակցությամբ:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Նա բարձր գնահատեց քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության ներկա մակարդակը` գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում. կարևորվեց գյուղատնտեսության, զբոսաշրջության, դեղագործության, կրթության, գիտության և այլ բնագավառներում գործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարեւորությունը երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու առումով: ԱԺ նախագահը կարեւորեց հայ-էմիրաթական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Երեւանում գործարար համաժողովի անցկացումը, որը լուրջ խթան կհանդիսանա առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ներդրումային դաշտի ընդլայնման համար:

Տիկին Շեյխա Լուբնա ալ Քասիմին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց Հայաստան-ՄԱԷ փոխգործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը: Նա գոհունակությամբ փաստեց, որ վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ ակտիվացել է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գործակցությունը առավել կզարգանա: Նա ուրախությամբ շեշտեց, որ երկու երկրների հարաբերություններում սկսվել է պայմանավորվածությունների իրականացման եւ կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու կարեւոր փուլ, հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---