3 նոյեմբերի 2010 - 18:44 AMT
Իրանը ռուսական հրթիռների կարիքը չունի, հայտարարել է Իրանի նախագահը

«Որոշ պաշտոնյաներ կարծում են, թե ապօրինաբար չեղյալ հայտարարելով զենքի վաճառքի վերաբերյալ գործարքը, նրանք կկարողանան վնասել Իրանին: Իրանը նրանց հրթիռների կարիքը չունի պաշտպանելու համար երկիրը, սակայն նրանք պարտավոր են կատարել գործող պայմանագրերը, և հրաժարվելու դեպքում մենք կստիպենք նրանց հատուցել հասցված վնասի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ «ովքեր կարծում են, թե Իրանը կարող է զիջումների գնալ ԱՄՆ-ին, պետք է իմանան, որ մենք երբեք դա չենք անի»,-հաղորդում է dpa գործակալությունը: Նա նաև «Սատանայի գործ է համարել Ռուսաստանի կողմից С-300 ԶՀՀ-ների առաքումները չեղյալ հայտարարելը»: